Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Քաղաքական իդելալիզմը պոպուլիզմի ու բոլշևիզմի կնքահայրն է

Քաղաքական իդելալիզմը պոպուլիզմի ու բոլշևիզմի կնքահայրն է
23.04.2024 | 16:47

Եկեղեցին այսօր հակահայ համակարգի կողմից միակ չզավթված հայկական ինստիտուցիոնալ կառույցն է մնացել։ Ուստի բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են դավաճանների ռեժիմի հակառակորդներ, կոչ եմ անում զերծ մնալ Եկեղեցուն որևէ կերպ պիտակավորելու գործից։ Եվ հիշեք՝ իդեալական ոչինչ չի լինում, Տիգրան Մեծն էլ իդեալական չի եղել։ Քաղաքական իդելալիզմը պոպուլիզմի ու բոլշևիզմի կնքահայրն է։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1697

Մեկնաբանություններ